Ալերգոլոգիա
Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am
Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած ալերգիայի արդյունք։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով, ամերիկացիների 8-12%-ն ունի ալերգիա` լատեքսի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ ալերգիան սովորաբար զարգանում է դանդաղ և տարիների ընթացքում մշտական օգտագործման կամ շփման արդյունքում։
Որո՞նք են ախտանշանները:
Շատ հաճախ լատեքսի նկատմամբ ալերգիայի նշանները տեղային են՝ շփման հատվածում։
Այդ ախտանշաններն են.
- քոր,
- կարմրություն,
- ցան,
- այտուցվածություն,
- բծավորում:
Կանանց մոտ համակարգային ալերգիկ ռեակցիաներն ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ, քանի որ լատեքսի սպիտակուցները ավելի արագ են ներծծվում հեշտոցի, քան առնանդամի լորձաթաղանթից։
Համակարգային ալերգիկ ռեակցիաներից են.
- քթահոսություն,
- աչքերի ջրոտում,
- կոկորդի քոր,
- դեմքի կարմրատակում:
Լատեքսային ալերգիան հազվադեպ կարող է բերել անաֆիլակտիկ շոկի զարգացման, որի ախտանշաններն են.
- դժվարաշնչություն,
- կլման դժվարություն,
- բերանի, կոկորդի և դեմքի այտուցվածություն:
Ո՞րն է լատեքսային ալերգիայի պատճառը:
Բնական լատեքսը ստանում են ռետինե ծառից, որը պարունակում է մի շարք սպիտակուցներ։ Այդ սպիտակուցներն ալերգեններ են, որոնց նկատմամբ մարդու օրգանիզմում առաջանում են հակամարմիններ։ Արդյունքում ալերգիկ ռեակցիաներ են առաջանում` ի պատասխան այդ սպիտակուցների օրգանիզմ ներթափանցման։
Շատ հաճախ լատեքսային ալերգիան ուղեկցվում է սննդային ալեգիայով։ Այդ ալեգիան կարող է հանդիպել հետևյալ մթերքներից․
- ավոկադո,
- բանան,
- կիվի,
- լոլիկ,
- կորտոֆիլ,
- պղպեղ,
- շագանակ
Ի՞նչ անել
- Խուսափել լատեքս պարունակող պահպանակների օգտագործումից:
- Օգտագործել ոչ լատեքսային պահպանակներ ( պոլիուրետան, պոլիսոպրեն և կենդանիների կաշվից պատրաստված):
- Խուսափել սպերմատոցիտ քսուկների և լուբրիկանտ գելերի օգտագործումից:
- Դիմել մասնագետի օգնությանը՝ ախտանշանների կրկնության դեպքում:
23.03.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ